Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Հայաստանը դարձրել են մեծ ճանապարհի խաչմերուկում կանգնած որբուկ

Հայաստանը դարձրել են մեծ ճանապարհի խաչմերուկում  կանգնած որբուկ
24.12.2024 | 20:10

Համացանցում բուռն քննարկվում է ֆրանս-կոտդիվուարցի ռեգգի երգիչ և երգահան Տիկեն Ջահ Ֆակոլիի 2002 թվականին թողարկած «Plus rien ne m'étonne» («Ինձ այլևս ոչինչ չի զարմացնում») երգը, որում հիշատակվում է նաև Հայաստանի մասին։

Երգում այսպիսի խոսքեր կան․

Նրանք կիսեցին աշխարհը,

այլևս ինձ ոչինչ չի զարմացնում։

Եթե դու ինձ թողնես Չեչնիան,

ես քեզ կթողնեմ Հայաստանը։

7 տարի առաջ կծիծաղեինք այս խոսքերի վրա, Հայաստանը հո իր չէ՞, որ ուրիշին նվեր տան, թողնեն։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու իր գործակիցները Հայաստանը միջազգային քաղաքականության սուբյեկտից վերածել են այդ քաղաքականության օբյեկտի, դարձրել են մեծ ճանապարհի խաչմերուկին կանգնած որբուկ, որի գլխին անցնող-դարձողը բամփում է, որբուկն էլ, ահի մեջ գլուխը ձեռքերով ծածկած, սպասում է նոր հարվածների։ Վախը մտցրել են հայաստանցիների մեջ, քանզի վախեցածներին հեշտ է նոր զիջումներ պարտադրել։ Հայաստանում և Սփյուռքում շատ ծալապակասներ կան, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին խանգարում են, չեն թողնում աշխատի։ Աշխատի, որ ի՞նչ անի, լավագույն դեպքում Տիկ-տոկում տեսանյութե՞ր զետեղի իր կեցավայրից, տոլմա եփելուց, վատագույն դեպքում՝ բազմակի բարձրացնի հայաստանցիների հարկերն ու տուրքե՞րը, ապահովի 300 հազար ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջա՞ն»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ